Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վերլուծական վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ մի տղամարդ Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղամասում գտնվող գերեզմանատան տարածքում թմրամիջոց է իրացնում։
Նկատելով նշված վայր մեկնած ոստիկաններին՝ նա նետել էր թմրամիջոցով փաթեթներն ու դիմել փախուստի, սակայն հայտնաբերվել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել էր Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածով կաթուցիչ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ գերեզմանատան նշված հատվածում հայտնաբերվել է ընդհանուր 12,29 գրամ զանգվածով 11 փաթեթ։
32-ամյա երիտասարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Կատարվում է նախաքննություն։









