Foto

Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» առաջին անհատական ցուցահանդեսը` Հայաստանում

2026թ․-ի մայիսի 11-ին՝ ժամը 19։00-ին, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Արդի Արվեստի Կենտրոնում կկայանա իսլանդացի ճանաչված արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի «Ժամանակի արտացոլանքը» խորագիրը կրող առաջին անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ընդառաջ այսօր՝ մայիսի 8-ին, տեղի ունեցավ մամուլի ասուլիս։ «Ժամանակի արտացոլանքը» լայնածավալ ցուցահանդեսում ներկայացված են 23 արվեստի գործ։


undefined

    «Ռոզա Գիսլադոտիրն իր ամուսնու՝ Իսլանդիայի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի դոկտոր-պրոֆեսոր Թարհալուր Էյթորսոնի հետ, առաջին  անգամ այցելել է Հայաստան 2014թ․-ին՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հրավերով։ Այսօր պատիվ ունենք Արդի Արվեստի Կենտրոնում կազմակերպելո և ներկայացնել անվանի արվեստագետի առաջին անհատական ցուցահանդեսն, որը կարևոր իրադարձություն է ո՛չ միայն մեր թանգարանի, այլև՝ Հայաստանի համար։


undefined


Միևնույն ժամանակ և վստահաբար ցանկանում եմ նշել, որ այս նախագծի իրականացմամբ տարածաշրջանում առաջին անգամ է ներկայացվում իսլանդական արվեստը։ «Ժամանակի արտացոլանքը» ցուցադրությամբ իրենց ուրույն մշակույթով հայտնի երկու պետության համագործակցության սկիզբն է դրվում Երևանում։

Անվանի արվեստագետն, առաջին անգամ, իր աշխատանքներից հինգը նվիրաբերում է Արդի Արվեստի Կենտրոնին, այդպիսով՝ Երևան քաղաքին։ Մեծադիր քանդակները կտեղադրվեն Մաշտոցի պողոտա և Սարյան փողոց հատվածում՝ «Արվեստի խաչմերուկում», համալրելով Արդի Արվեստի Կենտրոնի հավաքածուն»,- ասուլիսի ժամանակ ասաց «ՀայԱրտ» Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, «Մշակույթների Երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ և Գեղարվեստական տպագրության երևանյան Բիենալեի հիմնադիր Սոնա Հարությունյանը (Ա․Մ․)։

undefined


   Ռոզա Գիսլադոտիրը միջազգային փորձառությամբ արվեստագետ է, որի ստեղծագործությունները ներկայացվել են հեղինակավոր հարթակներում․ Հռոմի Տրայանոսի շուկա, “Ásmundarsafn” և «Էյնար Յոնսոն» և Կոպավոգյուրի արվեստի թանգարաններ։

   «Ուրախ եմ նորից վերադառնալ Հայաստան, իսկ այս ցուցահանդեսը կազմակերպելու որոշումը դեռևս երկու տարի առաջ եղավ, երբ եկել էի այստեղ, երբ տեսա այս կենտրոնը և միանգամից պատկերացրի իմ ցուցահանդեսն այստեղ։ Ցուցահանդեսի խորագրի փիլիոփայությունն այն է, որ մարդիկ կանգ առնեն ու մի պահ մտածեն, թե ինչպես են շարժվելու առաջ։ Շոշափվում է նաև շրջակա միջավայրի թեման, ես օգտագործել եմ նաև պլաստիկ և թափոններ, կան աշխատանքներ, որոնք մտածելու տեղի են տալիս, թե որտեղից ենք      գալիս և ուր ենք գնում»,- նշեց Ռոզա Գիսլադոտիրին։

undefined


  Իսլանդացի անվանի արվեստագետի «Ժամանակի արտացոլանքն» առաջին անհատական ցուցահանդեսի իրականացմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը։

«Այս նախագիծը փաստում է, որ մեր գործունեությունը խթանում է երկու երկրների միջև ոչ միայն տնտեսական, այլև նաև մշակութային համագործակցությունը։ Մենք աջակցել ենք մեր հնարավորության սահմաններում, իրականություն դառնա ցուցադրությունը»,-նշեց Հայաստնի Հանրապետությունում Իսլանդիայի Հանապետության պատվո հյուպատոս Լևոն Հայրապետյանը։

undefined


   Իսլանդացի արվեստագետն իր աշխատանքներում համադրում է քաղաքական և փիլիսոփայական մոտիվներ, անդրադառնալով ժամանակակից աշխարհի տեխնոլոգիական, մշակութային և բնապահպանական մարտահրավերներին։ Իսլանդացի անվանի արվեստագետ Ռոզա Գիսլադոտիրի առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանում՝ տարածաշրջանում միավորում է արվեստային և կրթական բաղադրիչներ, նպաստելով արվեստասեր հանրության և հասարակության տարբեր լսարանների ներգրավմանն՝ արդի արվեստի հանրահռչակմանը։

Ցուցահանդեսը կգործի մինչև ս․թ․-ի օգոստոսի 11-ը։


Արմինե Բրսոյան