Մենք պայքարելու ենք Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից օկուպացված մեր հողերի վերադարձի համար, այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Խոսելով Արցախի մասին՝ նշեց, որ մոտակա տարիներին, գուցե նաև տասնամյակների ընթացքում, Արցախը վերադարձնել չի ստացվի. «Ես ռեալ եմ գնահատում ներկա իրավիճակը։ Մեզ համար գլխավորը Հայաստանում արցախահայության արժանապատիվ կյանքն ապահովելն է, ստանալ նրանց անվտանգ վերադարձի հնարավորությունն Արցախ։ Ով կուզի վերադառնալ Արցախ, նրանց անվտանգությունը պետք է ապահովել»։
Կարապետյանը վստահ է, որ կվերադարձնեն հայ գերիներին ու ՀՀ տարածքների օկուպացված հատվածները, բայց արցախահայերի վերադարձի հարցն ամենաբարդն է. «Ես չեմ կարող ասել, որ շատ արագ կլուծենք այդ հարցը, բայց ամեն ինչ կանենք, որ հասնենք դրան»։









