ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը պնդում է, թե Վեդիում անչափահաս երկու քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքը ուզում են քաղաքականացնել։
«Սա մաքուր իրավական բնույթի հարց է, ոչ ոք չփորձի քաղաքականացնել»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Պողոսյանը հայտարարեց, թե մանկապիղծներին ոստիկանությունն ի սկզբանե բացահայտել է ու ներկայացրել քննչական մարմին։
«Դեպքը կոծկելու նպատակ չի կարող լինել, արհեստական հանրային հնչեղություն տրվեց, չգիտեմ՝ նպատակը որն էր»,- հայտարարեց ՔԿ նախագահը։









