Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպում է ունեցել «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ, որի ընթացքում քննարկվել է պորտուգալացի մասնագետի հնարավոր վերադարձը մադրիդյան ակումբ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Հանդիպումն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով և տևել է մեկ ժամ։ Որպես հյուր՝ զրույցին ներկա է եղել նաև Մոուրինյուի գործակալը, սակայն նա բուն քննարկմանը չի մասնակցել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի մարզիչը չի բացառել «Ռեալ» վերադառնալու հավանականությունը, բայց միաժամանակ վերջնական և հստակ պատասխան դեռ չի տվել։
Նշվում է, որ Մոուրինյուն առաջ է քաշել մի շարք պայմաններ, որոնք առայժմ գաղտնի են պահվում։ Հայտնի է միայն, որ դրանք ոչ թե ֆինանսական են, այլ կապված են թիմի մարզական, բժշկական, կազմակերպչական և կարգապահական հարցերի հետ։ Սպասվում է, որ Պերեսը մասնագետին վերջնական պատասխան կտա հաջորդ շաբաթ։









