Իրանը սկսել է վերականգնել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների ընթացքում վնասված նավթագազային օբյեկտները։«40-օրյա պատերազմի ընթացքում նավթային օբյեկտները վնասվել և հարվածներ են ստացել։ Առաջնահերթությունը դրանց հնարավորինս արագ վերականգնումն է, և մինչ օրս գործընթացն ընթանում է սպասվածի պես», – ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Իրանի պետական հեռարձակողին տված մեկնաբանության մեջ ասել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադը։
Իրանի ազգային գազային ընկերության տնօրեն Սաիդ Թավաքոլին էլ հեռարձակողի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ընթացքում «Հարավային Պարս» հանքավայրում վնասվել են չորս գազամշակման կայաններ։
«Իշխանությունների որոշման հիման վրա և նավթի նախարարի կարծիքը հաշվի առնելով՝ երկու նավթավերամշակման գործարանների վերականգնման աշխատանքն ամբողջությամբ վստահվել է Ազգային գազի ընկերությանը։ Վերականգնման աշխատանքներն արդեն սկսվել են», – ասել է Թավաքոլին։









