Foto

Երբ ունեինք մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը չհասավ տեղ, բայց ամուր կապերը պահում ենք Ռուսաստանի հետ. Արարատ Միրզոյան

Դարեր շարունակ մենք մտածել ենք, որ թշնամական իրավիճակում մեզ պետք է մեկ ուժեղ ու մեծ եղբայր, ով կարող է պաշտպանել մեզ, այս տեսակետը հիմա փոխվել է, «Դեմ առ դեմ» Արարատ Միրզոյանի հետ հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա ասաց, որ երբ Հայաստանն ուներ մեծ ընկերոջ պաշտպանության կարիքը, օգնությունը չհասավ տեղ։

«Դա մեծապես փոխեց արտաքին քաղաքականության մեր տեսակետը քաղաքացիների շրջանում»,- ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը կարողացել է իր քաղաքական ու տնտեսական կախվածությունը մեկ կենտրոնից նվազեցնել ու դիվերսիֆիկացնել ընկերների թիվը, բայց, միևնույն ժամանակ, ամուր կապեր է պահում Ռուսաստանի հետ։