ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը մայիսի 5-ին հանդիպել են «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության Սեյմասի փոխնախագահ Ռադվիլե Մորկունայտե-Միկուլենյենեի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանն արժևորել է Հայաստան-Լիտվա հարաբերությունները, խորհրդարանական գործակցությունը:
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանը, ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի կարևորությանը: Այս համատեքստում ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել Լիտվայի աջակցությունն ու դերակատարությունը:
Հյուրերը խոսել են Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության մասին, ողջունել մեր երկրի եվրոպական ձգտումները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում հաստատված խաղաղության և հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:









