Ալիևն ու Զելենսկին մեր հարթակում իրենց ուզածն արեցին, քանի որ ՀՀ իշխանությունը ներգնա տուրօպերատոր է, սուբյեկտ չէ:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Դավիթ Անանյանը։
«Երևանում Զելենսկու հակառուսական ելույթը և Ալիևի ելույթը հակահայկական էին։ Սուբյեկտայնություն ունեցող պետությունը նախապես որոշակի շտկումներ կարող է մտցնել իր տարածքում հնչող ելույթներու, որոնք հակասում են իր արտաքին քաղաքականությանը։
ԵՔՀ գագաթնաժողովը հարթակ էր, որտեղ պետք է ներկայացվեին ՀՀ-ի առաջնահերթ խնդիրները՝ արցախահայության իրավունքներ, գերիների հարց, ՀՀ օկուպացված տարածքներ։ Թեմաներ, որոնց մասին բանաձևեր են ընդունվել հենց եվրոպական կառույցներում։ Սակայն, այդ հարցերը չբարձրացվեցին։
Իշխանությունները դարձել են ներգնա տուրիզմի գործակալ, ՀՀ-ն այս գագաթնաժողովից բովանդակային օգուտ չստացավ։ Ամենապրոռուսական գործիչը Փաշինյանն է, հակառուսական քայլերն ու ելույթները պարտադրված են ուրիշի օրակարգով»,- նշել է Անանյանը։









