Foto

Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ

Շարունակելով պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետությունում՝ այցելել եմ Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Շրջել եմ բրիգադի տարածքում, ծանոթացել անձնակազմի ծառայության պայմաններին, ներկայացված սպառազինությանն ու ռազմական տեխնիկային: