Foto

Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն Ադրբեջանի հետ ունի խաղաղություն, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանն օգտագործում են նույն խոսույթը»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ հնարավոր չէ թշնամանքի անջատիչն անջատել ու խաղաղության կոճակը սեղմել, որովհետև 40 տարի Հայաստանն ու Ադրբեջանը թշնամի են եղել։

«Սա ասում եմ նրա համար, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում դեռևս կարելի է տեսնել խոսույթներ, որոնք բխում են կոնֆլիկտի ժամանակներից, բայց մենք պետք է հասկանանք, որ դա անխուսափելի իներցիոն գործընթաց է»,- ընդգծեց նա։

Փաշինյանը վստահ է, որ խաղաղության ինստիտուցիոնալության ճանապարհին Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության համաձայնագիրը, բայց սա չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է։

«Այդ համաձայնագրի ստորագրումից հետո բազմաթիվ ուղղություններով մեզ պետք կլինի ստորագրել նորանոր համաձայնագրեր»,- հայտարարեց նա։