Foto

Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ալիևը Երևանում կայացած Եվրոպական համայնքի գագաթնաժողովում փորձեց հիշեցնել, որ «խաղաղության» տերն Ադրբեջանն է, իսկ դրա հետագա ընթացքը՝ բացառապես իր կամքից է կախված։

Բաքվի հիշատակումները անջատողականության և ռազմական հանցագործությունների մասին նաև ամրագրումն էին բանի, որ Ադրբեջանը հետ չի կանգնել իր ագրեսիվ քաղաքականությունից, և Հայաստանի դեմ կիրառվող գործիքները շարունակում են մնալ օրակարգում։

Ավելին, Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ, ի տարբերություն Եվրոպական համայնքի, ինքը չի մոռացել և առավել ևս չի փակել կոնֆլիկտի էջն ու դրանից բխող սպառնալիքները»։