ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտնեց, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում, ըստ էության, միախառնվելու են խնդիրները, որոնք ՀՀ-ի համար ունեն ազգային կարևորություն, և այն թեմաները, որոնք հետաքրքիր են ընդհանուր եվրոպական մասշտաբով։
«Հիմնական քննարկումներն ու ուղղությունները լինելու են հիբրիդային վտանգները և ժողովրդավարական դիմակայունությունը, հաղորդակցությունը, կանաչ փոխակերպումը և էներգետիկան»,-ասաց նա։
Նշեց՝ կարելի է ասել, որ այսօր «Հայաստանը Եվրոպայի սիրտն է»։









