Foto

Շիրակում 21-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է քարե պարսպին. կա զոհ

Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում 21-ամյա Ռոբերտ Մ.-ն իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտբի Նահապետավան գյուղի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող քարե պարսպին, փլուզել մի հատված և կիսակողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Օպերատիվորեն ժամանած Արթիկի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։