Foto

Լա Լիգա․ «Ատլետիկոն» արտագնա խաղում հաղթեց «Վալենսիային»

Լա Լիգայի 34-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս ուժերը չափեց «Վալենսիայի» հետ։ Վալենսիայի «Մեստալիա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 2:0 հաշվով հաղթանակով։ 

Հանդիպման հաշիվը 74-րդ րոպեին բացեց մադրիդյան թիմի հարձակվող Իկեր Լուկեն։ Ընդամենը րոպեներ անց՝ 82-րդ րոպեին, Միգել Լյորենտեն խփեց հյուրերի երկրորդ գնդակն ու ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը։

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» իր ակտիվում գրանցեց 63 միավոր և զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Վալենսիան» 34 խաղում վաստակած 39 միավորով 11-րդն է։