Foto

Սենսացիան չկայացավ. Բավարիան խուսափեց հետնապահին պարտվելուց. այլ արդյունքներ

Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում չեմպիոնի կոչումը վաղաժամ նվաճած Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ դրամատիկ պայքարում ոչ-ոքի (3-3) խաղաց հետնապահ «Հայդենհայմի» հետ:

Առաջին խաղակեսում հյուրերը շոկի ենթարկեցին մյունխենցիներին. 22-րդ րոպեին Բուդու Զիվզիվաձեն բացեց հաշիվը, իսկ 31-րդ րոպեին Էրեն Դինկչին կրկնապատկեց «Հայդենհայմի» առավելությունը։ Դեռ մինչև ընդմիջում՝ 44-րդ րոպեին, Լեոն Գորեցկան կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ երկրորդ կեսի սկզբում՝ 57-րդ րոպեին, նույն Գորեցկան դարձավ դուբլի հեղինակ՝ վերականգնելով հաշվի հավասարությունը (2-2):

​76-րդ րոպեին Զիվզիվաձեն իր հերթին դուբլ ձևակերպեց՝ կրկին առաջ մղելով հյուրերին: Եվ երբ թվում էր, թե «Բավարիան» սենսացիոն պարտություն կկրի, մրցավարի կողմից ավելացված ժամանակի 10-րդ րոպեին (90+10′) հյուրերի դարպասապահ Դիանտ Ռամայը գնդակն ուղարկեց սեփական դարպասը (ինքնագոլ)՝ փրկելով մյունխենցիներին պարտությունից:

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» — «Համբուրգ»՝ 1-2, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

«Հոֆենհայմ» — «Շտուտգարտ»՝ 3-3, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ

«Ունիոն Բեռլին» — «Քյոլն»՝ 2-2, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

«Վերդեր Բրեմեն» — «Աուգսբուրգ»՝ 1-3, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵ