Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի մարտին Վրաստանի տնտեսությունն աճել է 10.7%-ով։
2026 թվականի մարտին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճի ուղղությամբ զգալի ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները. մշակող արդյունաբերություն, տեղեկատվություն և հաղորդակցություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն, լեռնահանքային արդյունաբերություն, շինարարություն, տրանսպորտ և պահեստավորում:
Ըստ ծառայության տվյալների` անկման միտում է գրանցվել վարչական և օժանդակ ծառայությունների, նաև հյուրանոցների ու ռեստորանների ոլորտում:









