Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը ավարտում է իր աշխատանքը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը հայտնել է, որ Դաղստանի ներկայացուցիչների հետ կքննարկի հանրապետության նոր ղեկավարի թեկնածությունը։
«Գործող ղեկավար Սերգեյ Ալիմովիչ Մելիքովի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է սեպտեմբերին։ Նա շատ բան է արել, և մենք շնորհակալ ենք նրան դրա համար։ Սակայն նա անցնում է այլ աշխատանքի, կյանքը շարունակվում է», — ասել է Պուտինը։
Դաղստանի Ժողովրդական ժողովի նախագահը հանրապետության ղեկավարի պաշտոնում առաջարկել է Դաղստանի Գերագույն դատարանի նախագահ Ֆյոդոր Շչուկինի թեկնածությունը։
Երկրորդ թեկնածու են առաջարկել Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալին Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանում՝ Մագոմեդ Ռամազանովին։
Պուտինը աջակցել է Դաղստանի Գերագույն դատարանի նախագահ Ֆյոդոր Շչուկինի թեկնածությանը՝ որպես հանրապետության ղեկավար, իսկ Մագոմեդ Ռամազանովին՝ որպես հանրապետության վարչապետ։









