Այս պահին և մի քանի օր անընդմեջ ինչ կատարվում է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում, դրա միակ պատասխանատու մեղավորը Տիգրան Ավինյանն է՝ իր թիմով: Այս մասին իր սոցիալական էջում ասել է «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:
«Կոչս վարորդներին՝ սիրելի վարորդներ, ձեր մեջ կան շատ քիչ վարորդներ, որոնք տրվում են այս մարդկանց ապօրինի հրամաններին և վատ վերաբերմունք են ցուցաբերում մեր քաղաքում քաղաքացիների հանդեպ։
Վարորդներ ջան, մի տրվեք ապօրինի հրամաններին, մի վիրավորեք մեր քաղաքացիներին, քանի-որ ոչ բարեփոխված տրանսպորտի համար մեր քաղաքացիները պարտավոր չեն վճարել թանկ, ՔՊ-ն ստել, կեղծել ու խաբել է մեր քաղաքացիներին, իսկ ձեր պայմանագրի և իրավասության ներքո է գտնվում միայն անվտանգ վարել հասարակական տրանսպորտը, ուրիշ ոչինչ»,- նշել է նա:









