Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, 26,7 տոկոսը կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 14,1 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան»-ի, 8,2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 7,9 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին, 4,2 տոկոսը՝ «Միասնության թևեր»-ի օգտին: «Դեմոկրատիա-օրենք կարգապահություն» կուսակցությանը կտան 3,1 տոկոս ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 2,7 տոկոս, «Հայաստանի շնորհապետական» կուսակցությանը՝ 2,3 տոկոս, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությանը՝ 1,9 տոկոս, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1,7 տոկոս։
Այս մասին տվյալները հրապարակել է «GALLUP» International ասոցիացիայի տնօրեն Արամ Նավասարդյանը։
Հարցվածների 8,3 տոկոսը հրաժարվել է պատասխանել, 8 տոկոսը՝ դժվարացել։
5,7 տոկոսն ասել է, թե ընդհանրապես չի քվեարկի, 1,3 տոկոսն էլ՝ թե կփչացնի քվեաթերթիկը։









