Մ-2 միջպետական ճանապարհի` Ծղուկից Սառնակունք և Սպանդարյան տանող մոտ 7.5կմ հատվածում (կմ182+532-կմ190+000) կատարված հիմնանորոգման աշխատանքներն առկա թերությունների պատճառով հանձնաժողովի կողմից չեն ընդունվել շահագործման։
Կապալառու կազմակերպությունն իր միջոցներով իրականացնում է նշված 7.5կմ հատվածում առկա թերությունների վերացման աշխատանքներ։
Կատարվող աշխատանքների ընթացքին հետևում էր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը։









