Foto

Երեք մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել ՌԴ-ում ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով

Երեք մարդ է զոհվել, ևս ութը՝ վիրավորվել ՌԴ Բելգորոդի մարզում ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Հարձակումը տեղի է ունեցել Շեբեկինսկի շրջանի Վոզնեսենովկա գյուղում, հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը: Ստացած վնասվածքներից երեք կանայք տեղում մահացել են։

Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է. նրանց մոտ գլխի թափանցող վերքեր են ու բազմաթիվ բեկորային վնասվածքներ: