Foto

Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում

24News-ի տեղեկություններով, այսօր Հայաստան ժամանած Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու վերջինիս գլխավորած պատվիրակությունը գտնվում են Աղվերանում։

Հիշեցնենք, որ ԱԳՆ-ն հաստատել էր, որ Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Երևանում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր «Զվարթնոց» օդանավակայանումադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել։ Քաղավիացիայից հայտնել են, որ ինքնաթիռով ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել: