«Տաշիր Պիցցա» ընկերությունը երբևէ չի զբաղվել քաղաքական գործունեությամբ և չի հետապնդում որևէ քաղաքական նպատակ կամ դիրքորոշում, այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարությունում։
«Վերջին շրջանում մեր ընկերության շուրջ լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվում է քաղաքական ուղղվածություն ունեցող ապատեղեկատվություն, ըստ որի՝ «Տաշիր Պիցցա» ընկերության ղեկավարության կողմից աշխատակիցների նկատմամբ իրականացվել են քաղաքական ճնշումներ, մասնավորապես՝ հանրահավաքներին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ։
Տեղեկացնում ենք, որ «Տաշիր Պիցցա» ընկերության աշխատակիցները լիովին ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման իրենց ղեկավարության կողմից։ Ընկերությունում որևէ աշխատակից երբևէ չի հեռացվել աշխատանքից իր քաղաքական հայացքների կամ դիրքորոշման պատճառով։
Հավելենք նաև, որ «Տաշիր Պիցցա» ընկերությունը երբևէ չի զբաղվել քաղաքական գործունեությամբ և չի հետապնդում որևէ քաղաքական նպատակ կամ դիրքորոշում։
Մեր ընկերության դեմ ուղղված նմանատիպ հրապարակումները հանդիսանում են զրպարտություն՝ ուղղված մեր հեղինակության և բարի համբավի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։









