Foto

Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու օծման տարեդարձի առթիվ Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու

Մայիսի 2-ին տեղի է ունենալու Դվինի Սուրբ Հարություն եկեղեցու օծման տարեդարձը, հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմից։

Տոնական օրը կմեկնարկի Սուրբ Պատարագով՝ մասնակցությամբ թեմի հոգևորականների և բազմաթիվ ուխտավորների։ Հավարտ Սուրբ Պատարագի՝ եկեղեցու բակում կկազմակերպվի տոնական մեծ միջոցառում։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։00։

«Հրավիրում ենք ամենքիդ աղոթակից լինելու մեզ, վերանորոգելու մեր ուխտը և ստանալու Տիրոջ օրհնությունը»,- նշում են Մասյացոտնի թեմից։