Այս տարի լրացավ Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցը։ «Օրեր»-ի փոխանցմամբ՝ ոգեկոչման արարողություններ տեղի ունեցան նաև Ռումանիոյ հայոց թեմից ներս:
Ապրիլի 26-ին՝ Սուրբ Պատարագից հետո, Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր Տաճարի բակում գտնվող Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի մոտ, հանդիսապետությամբ Ռումանիոյ հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպս․ Հակոբյանի, կատարվեց Հայոց Ցեղասպանության Սրբոց Նահատակաց Բարեխոսական կարգը։
Ներկա էին Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Գալստյանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Մշակույթի Նախարարության պետքարտուղար Դիանա-Շտեֆանա Բաչիունան, Ռումինիայում Ֆրանսիայի դեսպան Նիկոլաս Վարներին, Հունաստանի դեսպան Լիլի Եվանգելիա Գրամմատիկան, Կիպրոսի դեսպան Պերիկլես Դեմետրիոու Ստիվարոսը, Ռումին Ուղղափառ Եկեղեցու, Կաթոլիկ Եկեղեցու և քրիստոնեական այլ եկեղեցիների ներկայացուցիչներ, Տաճարական միաբանության ներկայացուցիչներ, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հյուրեր:









