Foto

Դավիթ Մինասյանի առողջական վիճակը լավ չէ․ դատական նիստը չի կայանա

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 28-ին:

24News-ի տեղեկություններով, դատական նիստը չի կայանա: Պատճառներից մեկն այն է, որ Դավիթի առողջական վիճակը լավ չէ:

Հիշեցնենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը Դավիթին կալանավորելու որոշում էր կայացրել: Փաստաբաններն ու ծնողներն ահազանգում էին, որ առողջական վիճակի հետ կալանքը համատեղելի չէ:

Նշենք, որ Դավիթը տևական ժամանակ անցկացրեց վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, որ այս գործով դատավորն է Ռազմիկ Մարիկյանը:

Հասմիկ Սարգսյան