Նորվեգիան և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել նորվեգական տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության շուրջ. առաջին մատակարարումները պլանավորված են մինչև ամառ: Այս մասին ապրիլի 27-ին հաղորդել է Նորվեգիայի կառավարությունը։
«Համաձայնագիրը ճանապարհ է բացում Նորվեգիայում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Կառավարության խոսքով, համաձայնագիրը լրացնում է այն համատեղ հռչակագիրը, որն ավելի վաղ ստորագրվել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Վոլոդիմիր Զելենսկու կողմից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ուկրաինական արտադրողը Նորվեգիայի պաշտպանության նախարարությանը տեղեկացրել է, թե ակնկալում է առաջին անօդաչու թռչող սարքերը Ուկրաինա մատակարարել մինչև ամառ։









