Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ապրիլի 28-ին կղեկավարի կառավարության արտակարգ վիճակների կոմիտեի նիստը՝ քննարկելու Իրանում պատերազմի ազդեցության պատճառով կենսապահովման ծախսերի աճի հարցը։ Այս մասին հայտնում է բրիտանական Independent պարբերականը։
Հանդիպմանը կմասնակցեն Անգլիայի բանկի ներկայացուցիչները։
Սթարմերը հավաստիացրել է, որ կառավարությունն ամեն բան կանի՝ աջակցելու աշխատավորներին Իրանի դեմ պատերազմով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում։
Բրիտանիայի վարչապետը նշել է, որ Իրանում պատերազմի տնտեսական ազդեցությունը «կարող է զգացվել որոշ ժամանակ»։ Սթարմերը որպես օրինակ է բերել վառելիքի գների ռեկորդային աճը «երկրի յուրաքանչյուր բենզալցակայանում»։
«Ես երբեք չեմ ներքաշի երկիրը այնպիսի պատերազմի մեջ, որը մեր շահերից չի բխում։ Երբեք», – խոստացել է Մեծ Բրիտանիայի վարչապետը Լանքաշիրում կայացած հանդիպմանը։









