«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.
«Դեպի Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհն ունի հետաքրքիր առանձնահատկություն, որի մասին քչերը գիտեն։
Ճանապարհի վերջին հատվածում թեքվում ես 90 աստիճան՝ դեպի հուշահամալիր, երբ այդ հատվածը կարելի էր նաև ուղիղ կառուցել։
Իրականում այդ հատվածի նման նախագծումը պայմանավորված չէ միայն ճարտարապետական կամ շինարարական նկատառումներով, այլ ունի ազգային նշանակություն։
Թեքվելուց հետո նայում ես դեպի Արևմտյան Հայաստան՝ Արարատ, հետո նորից թեքվում դեպի հուշահամալիր»։









