Կոսովոյի մի շարք շրջաններում թուրքերենը ստացել է պաշտոնական լեզվի կարգավիճակ։ Դա պայմանավորված է նրանով, որ այնտեղ գործում է թուրքական ավելի քան 900 ընկերություն, որտեղ թուրք աշխատողների թիվը հասնում է 10.000-ի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Տվյալները ցույց են տալիս, որ ընդհանուր առմամբ, Կոսովոյում թուրքերեն խոսողների թիվը հասնում է 50.000-ի։ Այս տվյալների հիման վրա շատ մարդիկ կարծում են, որ սա Կոսովոն չէ, այլ Թուրքիան է։
2024-ին Կոսովոյում անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ թուրք բնակչությունը կազմել է 19.419 մարդ։
Կոսովոյի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ Թուրքիան դարձել 3-րդ խոշոր առևտրային գործընկերը, որից Կոսովոն տարեկան ներմուծում է 239 մլն եվրոյի արտադրանք։









