Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը դատապարտել է Իսրայելի հարձակումները եւ կոչով դիմել Թուրքիային՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը․
«Որքան էլ տարիները մեզ հեռացնեն 1915 թվականից, Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է ստվերվի հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ։
Մերժում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ թե դիվանագիտական, թե տնտեսական որեւէ հարաբերություն, որը կլինի ի հեճուկս մեր ազգային գերագույն իրավունքների։
Ներկա աշխարհի, միջազգային հարաբերությունների նոր զարգացումների լույսի տակ անհրաժեշտ է, որ մեր պայքարի ռազմավարական ու պահանջատիրական մոտեցումները վերանայվեն ու վերաժևորվեն»,- նշել է նա։









