Foto

ԿԸՀ-ն ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ է ստացել 19 քաղաքական ուժից

ԱԺ ընտրություններին առաջադրման հայտ ենք ստացել 19 քաղաքական ուժից, որից երկուսը՝ դաշինք, 17-ը՝ կուսակցություն: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Նշենք, որ քաղաքական ուժերի մեծ մասն այսօր է փաստաթղթերը ներկայացրել ԿԸՀ։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին։