Foto

Թիմ Կուկը հեռանում է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից

15 տարվա գործունեությունից հետո Թիմ Կուկը լքում է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնը. նա կանցնի տնօրենների խորհրդի գործադիր նախագահի պաշտոնին։ Այս մասին հայտնել է ընկերությունը: Արդեն սեպտեմբերի 1-ից ընկերությունը կգլխավորի 50-ամյա Ջոն Թերնուսը՝ Apple-ի 25 տարվա փորձառու վետերանը: Թերնուսը ղեկավարում էր սարքավորումների ամբողջ ճարտարագիտությունը՝ iPhone-ից ու Mac-ից մինչև Apple Watch և Vision Pro: «Էկոնոմիստիկա» տելեգրամյան ալիքը գրում է, որ վերլուծաբանները Կուկի հեռացումը գնահատում են որպես մի ամբողջ դարաշրջանի սահմանագիծ:
Ընկերությունը, որը ժամանակին ասոցացվում էր բացառապես Սթիվ Ջոբսի խարիզմայի հետ, նրա ղեկավարությամբ վերածվեց տնտեսական գերտերության, որի կապիտալը գերազանցում է շատ երկրների ՀՆԱ-ն: Այս անցումը նշանակում է ոչ թե ճգնաժամ, այլ առաքելության հաղթական ավարտ՝ օպերացիոն գոյատևումից մինչև գերիշխանություն այն շուկաներում, որտեղ «երկաթը» (hardware), ծառայությունները և էկոհամակարգը որոշում են սպառման և նորարարությունների ապագան: