ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 22-ին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է չորեքշաբթի օրը Իսլամաբադում», – ասվում է նյութում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ժամանակացույցը դեռևս վերջնականապես չի որոշվել կողմերի միջև լարված հռետորաբանության պատճառով։ Սպիտակ տունը չի հաստատել ամսաթիվը, սակայն նշել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները շուտով կմեկնեն Պակիստան։









