Արդարադատության նախարարությունը համագործակցության մասին հուշագրեր է կնքել Հայաստանի Հանրապետությունում Հայ կրթական հիմնարկության մասնաճյուղի և «Համահայկական կամավորական միություն» երիտասարդական հասարակական կազմակերպության հետ: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Համագործակցությունը վերաբերում է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ծրագրերում կամավոր աշխատանք իրականացնող անձանց ներգրավմանն աջակցելուն:









