2015 թ․ սեպտեմբերին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ու Ֆրանսիայի Անտոնի քաղաքի միջև ստորագրվել է քույրացման արձանագրություն, իսկ այսօր՝ ապրիլի 18-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Անտոնի քաղաքում Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոցի բացման պաշտոնական արարողությանը՝ տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։
Միջոցառմանը ելութներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը, Անտոնիի քաղաքապետ Օդ Նոդե-Լանգլուան, փոխքաղաքապետ Վիսսամ Նեհմեն և քաղաքային խորհրդի անդամ Լինդա Էլ Մեզուեդը:
Արարողությանը մասնակցել են նաև Ֆրանսիայի կառավարության խոսնակ, էներգետիկայի հարցերով լիազոր նախարար Մոդ Բրեժոնը, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր ու ֆրանսիացիներ։









