Foto

Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի փոխարտգործնախարարին

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սաիդ Խաթիբզադեիին:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր և մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, խաղաղության և կայունության ամրապնդման ջանքերի շուրջ։