Իտալիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար Միլանի «Ինտերը» «Սան Սիրոյում» երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Կալյարիի» դարպասը (3-0):
Միլանյան ակումբը հանդիպման ելքը վճռեց երկրորդ խաղակեսում։ 52-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Մարկուս Թյուրամը, իսկ 56-րդ րոպեին Նիկոլո Բարելան կրկնապատկեց տանտերերի առավելությունը։ Իսկ արդեն հիմնական ժամանակին ավելացված երկրորդ րոպեին (90+2′) հանդիպման վերջակետը դրեց փոխարինման մտած Պյոտր Զիելինսկին՝ գրավելով Էլիա Կապրիլեի պաշտպանած դարպասը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը միլանյան գրանդի կազմում խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և անցկացրեց 75 րոպե։
Այս հաղթանակից հետո Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 78-ի՝ էլ ավելի ամրապնդվելով առաջին հորիզոնականում։ «Կալյարին» 33 միավորով 16-րդն է։









