Foto

Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների նկատմամբ Ռուսաստանի առանձնահատուկ վերաբերմունքի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդում խորհրդակցության ընթացքում հայտարարել է ԱՊՀ երկրների նկատմամբ Ռուսաստանի առանձնահատուկ վերաբերմունքի մասին։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ ԱՊՀ երկրները սերտորեն կապված են միմյանց հետ ընդհանուր պատմությամբ, տնտեսությամբ, հումանիտար նախագծերով և մարդկային կապերի շնորհիվ։

«Կան շատ խառն ամուսնություններ, բազմաթիվ փոխադարձ հետաքրքրություններ մշակույթի և այլ ոլորտներում, որոնք առաջնային նշանակություն ունեն», — նշել է Վլադիմիր Պուտինը։