ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլայե Շտեֆանուտայի հետ։ Հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ ԱԺ-ի և Եվրոպական խորհրդարանի համագործակցությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր:









