Foto

Լիբանանյան բանակը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը

Լիբանանի բանակը հայտնել է, որ Իսրայելը կեսգիշերի մոտ մի քանի «ագրեսիվ գործողություններ» է կատարել՝ խախտելով հրադադարի մասին համաձայնագիրը, ուրբաթ օրը հաղորդել է «Ալ-Արաբիան»։

Հեռուստաալիքը մեջբերում է սոցիալական ցանցերում հրապարակված բանակի հայտարարությունից հատվածներ, որոնցում զինվորականները երկրի հարավում գտնվող քաղաքացիներին զգուշացնում են զգոն լինել «Իսրայելի կողմից հրադադարի համաձայնագրի մի քանի խախտումների պատճառով»։