Լկտիության գագաթնակետն է, երբ երկրի կառավարիչն իրեն չընտրող ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներին անվանում է «շուն ու շանգյալ», գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլիզմի «ժողովրդավարության բաստիոնը» նոր բարձունքներ է նվաճում։ Զգալով իրեն սպասվող ֆիասկոն՝ Փաշինյանը նշում է. « ես չեմ կարա հավատամ,կներեք, հազար ներողություն, եթե ես հիմա ասեմ՝ գիտեք ինչ,կարողա Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան դաշինքն ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակումա ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում էդքան շուն ու շանգյալ կա, որ կարա իրանց օգտին քվեարկի»։
Հասկանո՞ւմ եք … ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ընդդիմության օգտին քվեարկող ՀՀ քաղաքացիներին բառացի անվանում է «շուն ու շանգյալ»։
Կապիտուլյանտն իր «կիրթ ու կառուցողական գործընկեր» Ալիեւի ճամփով է գնում։ Ալիեւն աշխարհի հայությանն էր ֆաշիստ ու թշնամի անվանում, Նիկոլն ընդդիմության օգտին քվեարկող քաղաքացիներին՝ «շուն ու շանգյալ»։
Հարյուր հազարավոր քաղաքացիներ հունիսի 7-ին քվեարկելու են ընդդիմության օգտին, դու ո՞վ ես, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ» անվանես։
Ժամանակը բոլորին որ տեղն է դնելու։ Օրը կգա՝ բարին էլ հետը, կտեսնենք, թե ով է «շուն ու շանգյալ»»:









