Foto

Հայաստան-Ադրբեջան իրական հաշտեցման հասնելու համար անհրաժեշտ է լուծել հումանիտար խնդիրները․ Սիմոնյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական հաշտեցման հասնելու համար անհրաժեշտ է լուծել հումանիտար խնդիրները, Ստամբուլում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հայաստանի Ազգային ժողովի խոսնակը Միջխորհրդարանական միության 152-րդ ֆորումում ընդգծել է Երևանի հանձնառությունը՝ «ամրապնդելու խաղաղությունը, առաջ մղելու երկխոսությունը և այն վերածելու տեղում իրական հնարավորությունների»։

Իր X էջում նա նաև նշել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ամրապնդելու գործընկերությունը Թուրքիայի հետ։