Այսօր երեկոյան Լիբանանում կհայտարարվի հրադադար։
Այս մասին «Ալ Մայադին»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյան։
Նրա խոսքով՝ հրադադարը հնարավոր կլինի Իրանի ճնշման շնորհիվ։ Նա նշեց, որ կհայտարարվի մեկշաբաթյա հրադադար, որը կտևի մինչև իրանա-ամերիկյան հրադադարի ավարտը։ Իրանցի պաշտոնյան նաև չբացառեց, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է սաբոտաժի ենթարկել հրադադարը։









