Foto

Մեկնելու եմ Ստամբուլ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թուրքիա է մեկնելու։  Նա այդ մասին տեղեկացրեց ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Մի քանի օրից Ստամբուլ եմ մեկնում: Նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հետ»,- մանրամասնեց խորհրդարանի խոսնակը:

 Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլ կգործուղվի ապրիլի 16-19-ին՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար: