Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը» նստաշրջանի օրակարգ չընդգրկվեց։
ՔՊ-ականները դեմ քվեարկեցին իրենց թիմակցի նախագծին։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նախագիծը ստացել էր բացասական եզրակացություն, կառավարությունը ևս դեմ է արտահայտվել նախագծին:
Նախագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց 3 պատգամավոր, դեմ՝ 57 պատգամավոր, ձեռնպահ էր 6 պատգամավոր։
«Չենք ընկճվում»,- քվեարկությունից հետո հայտարարեց Սարգսյանը։









