Մուրճի ու սալի արանքում է Փաշինյանը, Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջների տակ է, եթե վերընտրվի, Հայաստանը դարձնելու է մի պետություն, որը չունի պատմություն ու հիշողություն։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման վարչության անդամ Արեգ Սավգուլյանը։
«Այս մարդիկ ինչ անում են, չի ստացվում, հիմա էլ խոսում են խաղաղության մասին, բայց այն չի ստորագրվում։ Փաշինյանը մարդկանց վախեցնում է պատերազմով, բայց խաղաղությունն իրենով չի պայմանավորված, աշխարհում մեծ փոփոխություններ են տեղի ունենում», – մեկնաբանեց Սավգուլյանը։
Ինչ վերաբերում է տարվող քարոզարշավին, ապա Սավգուլյանի խոսքով, Փաշինյանը օգտագործում է վարչական ռեսուրս և օրենք խախտում, քանի որ քարոզարշավը մայիսի 8-ից է մեկնարկելու․
«Հայաստանը դարձրել են Հյուսիսային Կորեա, Փաշինյանը Կիմ Չեն Ընն է, տատիկները գրկում, լաց են են լինում, նրա մարզային այցելությունների ժամանակ «դժբախտ տրոլեյբուսը» ռեալիթի շոու է բեմադրում, որ տպավորություն ստեղծի, թե ժողովուրդը նրա հետ է»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։









