Foto

Վրաստան մուտք գործած քաղաքացիների ամենամեծ թվով երկրները. որ հորիզոնականում է Հայաստանը

2025 թվականին Վրաստանի սահմանը Ռուսաստանի Դաշնությունից հատել է 2 մլն 46 հազար 450 մարդ, գրեթե նույնքանն էլ վերադարձել է։

Տվյալները տարածել է BPN-ը, ըստ որի` սահմանահատման թվով երկրորդ տեղում Թուրքիան է, իսկ երրորդում՝ Հայաստանը։ Հաշվետու ժամանակահատվածում Եվրամիության երկրներից Վրաստան մուտքի 522 հազար 438 և ելքի 520 հազար 275 թիվ է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, 2025 թվականին օտարերկրյա քաղաքացիների Վրաստան մուտք գործելու 7 մլն 829 հազար 327 փաստ է արձանագրվել, իսկ 7 մլն 797 հազար 140-ը հեռացել են երկրից։

Այն երկրների տասնյակը, որոնցից 2025 թվականին իրականացվել է ամենամեծ թվով սահմանահատումները.

• Ռուսաստան – 2 մլն 46 հազար 450 մուտք, 2 մլն 46 հազար 141 ելք,

• Թուրքիա – 1 մլն 392 հազար 698 մուտք, 1 մլն 382 հազար 114 ելք,

• Հայաստան – 1 մլն 227 հազար 507 մուտք, 1 մլն 221 հազար 248 ելք,

• Իսրայել – 466 հազար 620 մուտք, 465 հազար 900 ելք,

• Ադրբեջան – 345 հազար 7 մուտք, 340 հազար 113 ելք,

• Ղազախստան – 199 հազար 620 մուտք, 199 հազար 71 ելք,

• Հնդկաստան – 194 հազար 736 մուտք, 192 հազար 937 ելք,

• Ուկրաինա – 193 հազար 809 մուտք, 189 հազար 150 ելք,

• Բելառուս – 189 հազար 894 մուտք, 190 հազար 336 ելք,

• Չինաստան – 137 հազար 123 մուտք, 139 հազար 158 ելք։