Ապրիլի 13-ից 17-ը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն քարտուղարությունում անցկացվում են ամենամյա դասընթացներ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների այն ներկայացուցիչների պատրաստման համար, որոնք չունեն զինծառայողի կարգավիճակ։
Դասընթացների ունկնդիրների հետ կանցկացվեն ուսումնական պարապմունքներ ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղություններով։ Մասնավորապես, նրանց կներկայացվի առավել արդիական տեղեկատվություն քաղաքական և ռազմական համագործակցության, խաղաղապահ գործունեության, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ճգնաժամային և արտակարգ իրավիճակներին արձագանքման կարգի, անդամ պետությունների անվտանգությանն ուղղված ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու, ինչպես նաև ՀԱՊԿ գործունեության տեղեկատվական-վերլուծական և նորմատիվ-իրավական ապահովման վերաբերյալ։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։









